Պաշտոնական լրահոս:
Սույն թվականի օգոստոսի երկուսին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գնել Սանոսյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: Ավելի վաղ կառավարության որոշմամբ Գնել Սանոսյանն ազատվել էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում կփոխարինի Սուրեն Պապիկյանին, որը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ: