Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 8-9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 10, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 6, հոգեկան ներգործության՝ 5, խարդախության՝ 4, ինքնավնասման և կեղծ փաստաթղթերի՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, կաշառակերության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու ու թմրանյութի իրացման՝ 2-ական, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, դրամանենգության, ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելու, սառը զենքի հայտնաբերման, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ձևաթղթեր կեղծելու, ինքնիրավչության և անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է ավազակության և խարդախության 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 6 հետախուզվող և 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։