Գեղարքունիքի մարզի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել.(Տեսանյութ)

 Գեղարքունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 4-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Հոնդաի» մակնիշի մի մեքենա։ 26-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել  և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Բաժնում երիտասարդը ներկայացրել է կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ և դեղնակաչավուն զանգված։ Նա հայտնել է, որ այն  թմրանյութ է՝ իր օգտագործման համար։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին:

Հոկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա։ Մասիս քաղաքի բնակիչ 32-ամյա վարորդը և համաքաղաքացի 2 ուղևորները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և  տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։ 35-ամյա ուղևորը բաժնում ներկայացրել է կանեփանման զանգվածով երկու փաթեթ։

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։

Հոկտեմբերի 7-ին  պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա։ Երևանի բնակիչ 22-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով  ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։

Բաժնում նա ներկայացրել է 2 կաթուցիչ, որոնցից  մեկը՝ կիսամոխրացած, մյուսը՝ դեղնականաչավուն զանգվածով։ Երիտասարդը հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ իր անձնական օգտագործման համար։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ուղարկվել են Սևանի քննչական բաժին։

 

 

 

 

 

 

 

Spread the love