«ԳԱՎԱՌ ԲԿ»-ն, որը սպասարկում է Գավառ խոշորացված համայնքի տարածաշրջանի թվով շուրջ 65.000 ազգաբնակչության, մատուցում է բավական լայնասպեկտր հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ` ինչպես նաև «Շտապ օգնության» ծառայություն, որը հասցրել է այնպիսի ծավալի աշխատանքներ իրականացնել, որը խթանել է բուժառուների վստահության ապահովմանը տեղում ծառայությունները ստանալուն՝ նվազեցնելով մայրաքաղաք դիմողների քանակը:
Բժշկական կենտրոնն այս ողջ տարիների ընթացքում զգալի ձեռքբերումներ է արձանագրել թե որակյալ բժշկական անձնակազմի համալրման և թե՛ նոր բժշկական սարքավորումների և ծառայությունների ստեղծման առումով, որոնք հենք են դարձել ազգաբնակչության վստահության ու տեղում իրենց բուժումը կազմակերպելու համար:
«Կենտրոնում վերջին երեք տարիներին զգալի աշխատանքներ են իրականացվել, կապված վերանորոգման շինարարական աշխատանքների ` ինչպես նաև մասնագիտական ծրագրերի ներդրման առումով:Այսօր կենտրոնում գործում են անեսթեզիոլոգիական և վերակենդանացման, պոլիկլինիկ, ընտանեկան բժշկություն, դիալեզի , թերապևտիկ, ընդհանուր վիրաբուժական –ուռոլոգիական և անոթային ծառայությունները, ինֆեկցիոն հիվանդությունների, մանկաբարձ-գինեկոլոգիական, նյարդաբանական, սրտաբանական և ակնաբուժական ծառայություն և մի շարք այլ բաժանմունքներ՝ ներառված ծառայություններով: Իսկ հիվանդանոցի մահճակալային ֆոնդը կազմում է (սպասարկում)շուրջ 85 ստացիոնար բուժառուների»,-այսպես սկսվեց մեր զրույցը «Գավառ բկ»-ի տնօրեն ԳԱՐԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով մատուցվող ծառայություններին և կենտրոնի հաջողության գրավականին հավելեց. –Մեզ մոտ բուժծառայությունները կազմակերպվում են որակյալ և պատշաճ:Մեր մոտեցմամբ կենտրոնի վարկանիշի հեղինակությունը և առաջընթացը պայմանվորված է մի շարք գործոններով:
Ես որպես կենտրոնի պատասխանատու ձեռնամուխ եմ եղել կլինիկան ուղղորդել որակյալ կադրերի ներգրավվածությամբ, արդյունավետ կազմակերպմամբ և կառավարումով:Իսկ մեր առջև դրված խնդիրները մեր մարզպետի գլխավորությամբ բազմաթիվ են: Սակայն տնտեսական մասով կարող եմ առանձնացնել ընթացիկ տարում նախատեսված արևային պանելների ներդրումը, որը հնարավորություն կտա խնայել մեր բյուջեն , տնտեսելով էլեկտրաէներգիայի ծախսերը:Բուժսրքավորումների մասով կառանձնացնեմ համակարգչային տոմոգրաֆիայի ներդրման ծրագրը, որը ևս մեր օրակարգում է:
–Ի՞նչպիսին էր նախորդ տարին կերնտրոնի ձեռքբերումների առումով համեմատելով ընթացիկին:
– 2023թ.-ը ավարտեցինք արդյունավետ` բկ-ն չունի ոչեւէ տեսակի պարտք, ավելին՝ տարին փակեցինք շահույթով, ինքնաֆինանսավորումն աճել է:Մայրաքաղաքի կլինիկաներ մեր բուժառուների թիվը կտրուկ նվազել է:Կենտրոնը ձեռքբերումներ առձանագրեց նոր բժշկական սարքավորումների համալրման մասով ինչպես նաև դիմելիության, մեր նկատմամբ վստահության աճի բարձրացումով, որը ի դեպ աննախադեպ էր՝ վերջին շրջանում:
–Համագործակցության ի՞նչպիսի շրջանակներ ունի կենտրոնը :
-Ես կարծում եմ, որ հատկապես մարզային բժշկական կենտրոնների համար նեղ մասնագետների առկայությունը խիստ կարևոր է:Այդ ուղղությամբ մենք փորձում ենք մեր կենտրոնի մասնագետներին ներգրավել մասնագիտական տարբեր վերապատրաստումների ինչպես նաև փորձի փոխանակման ծրագրերում:Այսպիսով վերջին շրջանում մայրաքաղաքի գրեթե բոլոր խոշոր բժշկական կենտրոնների հետ համագործակցության արդյունքում պարբերաբար կազմակերպում ենք «բաց դռների օրեր» , սեմինարներ , կոնֆերանսներ , գիտաժողովներ, որոնց շփումները օգնում են ծանոթանալ ոլորտի նորություններին:Նման փորձի փոխանակումը , կլինիկայում ծառայությունների մատուցումը, ինչպես նաև արդիականացող նոր բուժսարքավորումները ինչպես նաև ճիշտ ու մատչելի գնային քաղաքականության կառավարումը մեր կենտրոնում արձանագրել են այն փաստը, որ եթե նախկինում բնակչությունը նախընտրում էր դիմել մայրաքաղաքի կլինիկաներ ՝ այժմ վստահում և դիմում են մեզ:Վերոնշյալ գործոնները տալիս են ցանկալի արդյունք, կենտրոնն ազգաբնակչության կողմից դառնում է հուսալի և նախընտրած առողջապահական հիմնարկ:Իսկ փոխադարձ համագործակցությունն առավել մեծ պատասխանատու և կայուն զարգացող է դարձնում մեր կլինիկան:Կարծում եմ այս մեթոդները ծառայում են հաջողության գրավականը բարձրացնելուն:
–Կարելի՞ է ասել նաև , որ մարզային կլինիկաների վերջին տարիների գրանցած առաջընթացը նաև մարզակենտրոնի քաղաքականության արդյունք է։
– Այ՛ո:Մարզային իշխանությունների աջակցության շնորհիվ զգալի առաջընթաց է ապրել մեր կենտրոնը:Մարզպետ ՍԱՐԳՍՅԱՆԸ մեր կողմից բարձրացրած ցանկացած հարցում օպերատիվ լուծում է տալիս աջակցում է և լուծումները տալիս է ի օգուտ ազգաբնակչության:Նրա աջակցությամբ մեր կլինիկան ձեռքբերեց (սոնոգրաֆիայի էխոյի ապարատ) ինչպես նաև լաբորատորիան վերազինեցինք գերժամանակակից սարքավորումներով (EKG եվ KT) բուժսարքավորումներով:Կառավարությունը և մարզային իշխանությունները հանձինս մարզպետ՝ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ միջնորդությամբ կրկին կատարվելու են այնպիսի դինամիկ փոփոխություններ և ծրագրեր, որոնք նախատեսված են թե՛ շենք-շինության պայմանների ավելացման, և թե՛ ընդհանուր բարեփոխումների շրջանում:
–Պարոն Սողոմոնյան, զարգացման ծրագրով նախատեսված ի՞նչ խնդիրներ եք լուծելու:
-Ինչպես արդեն ասացի շենքային պայամնների բարելավում և ընդլայնում, որը օբյեկտիվորեն պայմանավորված է մեր բուժառուների թվի և ծառայությունների աճով, շուրջօրյա մեր թիմային կոլեկտիվի աշխատանքով փորձում ենք այնպիսի արդյուքների հասնել , որպեսզի մրցունակ լինենք և մեր բնակիչը տեղում շարունակի ստանալ բուժումը:Առաջիկա ծրագրով նոր մոտեցում ունենք նաև գիտական ներգրավվածութունը մեծացնելու կենտրոնի շրջանակներում:Տրամաբանությունը լինելու է համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համագործակցությունը մեր բուժանձնակազմի հետ,մասնավորապես երիտասարդ մեր բժիշկների հետ համատեղ աշխատելն ու փորձի փոխանակման շարունակություն: Ինչպես նաև նախատեսում ենք նոր ծառայությունների արդիականացում, վերազինում՝ ժամանակակից սարքավորումների ներդրման հաջորդականություն, որը կտա ծառայությունների արդիականացման ցանկալի արդյունքը: Մեզ համար ԲԺՇԿԻ իրական ԱՆՈՒՆԸ վեհ է և նրա կոչումը բարձր պահելը վստահելի առաքելություն է:
Վերջում կենտրոնի ղեկավար՝ Սողոմոնյանը օգտվելով առիթից իր շնորհակալությունը հայտնեց Կառավարությանը եւ Գեղարքունիքի մարզպետ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ մարզակենտրոնի ակտիվ գործունեության եւ առողջապահական համակարգի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի համար:
Զրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ