2021թ. հուլիսից մինչեւ 22024թ. սեպտեմբեր կատարվել եւ գրանցվել է 1 մլն 673 հազար իրավախախտում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, համապատասխան օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ, հոկտեմբերի 23-ին ասել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին եւ քննադատությանը։
Դրանցից բողոքարկվել է մոտ 37 000-ը, ինչը, նրա խոսքով՝ կազմում է գրանցված իրավախախտումների ընդհանուր թվի 2 տոկոսը։ «8 278 արձանագրություններ, որոնք կազմել են պարեկները, զրոյացվել են կամ ճանաչվել անվավեր։ Այսինքն՝ փաստացի բավարարվել է բողոքարկված դիմումների միայն 22 տոկոսը»,- հայտնել է Սարգսյանը։
Փոխնախարարը նաեւ նշել է, որ Պարեկային ծառայության որոշումների միայն 0,6 տոկոսն է բողոքարկվել դատարանում։ Բավարար եզրակացություն է ստացել միայն 0,2 տոկոսը։