Ֆինանսների նախարարությունը նոր ղեկավար ունի

Ինչպես  և սպասվում էր ըստ  տարածված լուրերի , նոր ձևավորվող կառավարության կազմում պաշտոն չէր  ստանալու  երկարամյա աշխատանքային փորձով  աչքի ընկնող Ատոմ Ջանջուղազյանը: Նա զբաղեցրած իր վերջին պաշտոնին  հրաժեշտ տվեց:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին: ՀՀ նախագահ՝ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար:

Spread the love