Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։
Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ Նոյեմբերի 27-ի ժամը 07։00-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է՝
- Լոռիում` 10-28 սմ,
- Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտում` 15-30 սմ,
- Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտիներում` 10-20 սմ,
- Երևանի բարձրադիր գոտում` 5-10 սմ։
Նոյեմբերի 27-ի ցերեկը և 28-ին ցիկլոնը կկորցնի իր ուժը, սակայն Հայաստանի առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, իսկ 28-ի երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով։