Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀՀ-ի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով ՀՀ մարզպետների աշխատակազմին 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը:
Սույն նախագծով առաջարկվում է 20 համայնքի 29 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորել, որոնց բաշխվածությունն ըստ մարզերի հետևյալն է.
Արագածոտնի մարզի 1 ծրագիր՝ 22.4 մլն դրամ
Արարատի մարզի 7 ծրագիր՝ 984.2 մլն դրամ
Արմավիրի մարզի 3 ծրագիր՝ 100.8 մլն դրամ
Գեղարքունիքի մարզի 1 ծրագիր՝ 92.8 մլն դրամ
Լոռու մարզի 4 ծրագիր՝ 254.7 մլն դրամ
Շիրակի մարզի 7 ծրագիր՝ 550.6 մլն դրամ
Սյունիքի մարզի 2 ծրագիր՝ 161.5 մլն դրամ
Վայոց ձորի մարզի 4 ծրագիր՝ 17.5 մլն դրամ:
Նախարարը տեղեկացրեց, որ նախագծով 2024 թվականին պետական բյուջեից սուբվենցիաներին է ուղղվում 22 մլրդ դրամ համաֆինանսավորում: