«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ գրործադուլ էին հայտարարել։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետարանը խոստացած պարտավորությունները կատարի։
«Խոստացել են, որ աշխատավարձը կբարձրացնեն, դա էլ չեն կատարել։ Արտաժամյան վճարում են ժամը 10։00-ից հետո, իսկ, ըստ պայմանագրի, ես աշխատելու եմ 12 ժամ, 2 ժամ հանգիստ։ Հիմա ամիսներով նստում են տանը, ավտոբուսները չեն աշխատում, ու փող չեն ստանում։ Բա ո՞նց են ընտանիք պահելու»,-նշել էր վարորդներից մեկը։
Սակայն մտավորական, ակտիվ քաղաքացի ՝ Արկադի Ալեքյանը հնչեցրել էր իր տեսակետը պաշտոնական իր էջում, որը ներկայացնում ենք ստորև: «Այսօր դեկտեմբերի 3-ին քաղաքային տրանսպորտը ամբողջովին կաթվածահար էր եղել: Առաջացած խնդրից տուժել էին տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Վարորդների բողոքի ցույցի նպատակն էր բարձրացնել իրենց աշխատավարձները: Պետք ընդգծեմ, որ 15 օրվա համար՝ առանց հարկերի, «MAN» մակնիշի ավտոբուսի վարորդները ստանում են 401.000 հազար ՀՀ դրամ, «Ժոնգ-Թոնգ» ավտոբուսի համար՝ 309.000 հազար դրամ և «ԳԱԶԵԼ- Սիթի» վարորդները ստանում են 219. 000 հազար դրամ, այնինչ Հայաստանում միջին աշխատավարձը ամսական, այսինքն 30 օրը, կազմում 250.000-ից մինչև 300.000 ՀՀ դրամ: Ակնհայտ է, որ վարորդների ցույցերի հետևում ընդդիմադիր ուժեր են կանգնած: Նրանց դրդմամբ էլ տեղի ունեցավ այս ինքնաբուխ ցույցը: Մեջբերեմ, որ վարորդներն իրենց աշխատանքային պայմանագրում ունեն ստորագրած այն, որ նման բողոքների դեպքում՝ պետք է 14 օր առաջ տեղեկացնեն քաղաքային իշխանությանը: Սակայն, ինչպես տեսանք, նրանք այդքան ժամանակ չունեին երկար սպասելու: Քաղաքային իշխանության կողմից միասնական համակարգի՝ վալիդատորների, (բջջային QR, թղթային QR ) ներդրման նպատակն էր «ստվերի դեմ պայքար» սկզբունքը: Վերջերս մամուլում և այսօր Ազգային ժողովում հրապարակված այն թվերին, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մի քանի օրվա ընթացքում շրջանառությունը և այն գումարը, որ հավաքագրել է Երևանը, 188 միլիոնից դարձել է 213 միլիոն դրամ: Ակնհայտ է, որ քաղաքապետարանը միասնական տոմսային համակարգի ներդրմամբ կարողացել է ապահովել «ստվերի դեմ պայքար» գործընթացը, ինչն էլ երկար սպասեցնել չտվեց մեր ներքաղաքային ավտոբուսի «քաղցրասեր» վարորդներին»: