Տարին մոտենում է ավարտին և երբ հաստատվեց հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթը` ասել է թե բյուջեն, արդեն մտովի ընթացիկ տարին ամփոփվում է: Այսպիսով տարվա արածն ու չարածը դրվում է նժարին և նոր աշխատանքների համար նոր ծրագրեր են գործի դրվում:
Սակայն թեման չշրջանցելով հիշենք ընթացիկ տարվա ձեռքբերումները և բացթողումները, որոնք Արտաշատ համայնքում տարրատեսակ թեմաներ զարգացնելու համար նախապայմաններ ստեղծեցին:Պարզ ասած՝ համայնքը հնգամյա զարգացման ծրագրով և դրանց իրագործման աշխատանքների համաձայն առաջ էր շարժվում և ինչպես արտաշատցիներն են ասում,-«Վերջին տարիներին Արտաշատում այնքան գործ է արվել ,որ դեռ չէինք տեսել» : Նախ փոխվել է ազգաբանկչության բարոյահոգեբանական վիճակը, եթե նախկինում տեղական տուրքերը, գույքահարկ, հողի հարկ, աղբահանության և այլ ծառայության դիմաց վարձավճարները դժկամորեն էին վճարում ՝ գյուղացիների նախատրամադրվածությունը փոխվել է և դրա պատճառներից մեկն այն է, որ համայնք-բնակիչ վստահությունն ավելացել է և դա բխում է համայնքապետ՝ Կառլեն Մկրտչյանի աշխատելաոճից, վստահության ամրապնդումից , որը խթանում է ազգաբանկչության կապը համայնքի հետ: Իսկ, որ համայնքում զգալի աշխատանքեր է իրականցվում դա պարտադիր չէ , որ մասնագետ լինել հասկանալու և տեսնելու համար: Համայնքը իր բոլոր ոլորտներով մշտական ուշադրության կենտրոնում է, այդ են վկայում բազմաբնակարան շենքների պահպանման համար հիմանորոգման ծրագրերի իրականցումը՝ տանիքների հիմանորոգման/փոխման/, շքամուտքերի բարեկարգման, ճանապարհների ասֆալտապատման, բակերի կանաչապատման, խաղահրապարակների բարեկարգման և երեխաներ համար ազատ տարածքների և կառուսելների տեղադրում, աղբահանություն, գիշերային լուսավորություն, մշակութային միջոցառումներ, ավանդական տոնակատարություններ, մանկապարտեզների համար ամենօրյա աշխատանքների հետևողական աշխատանք և այլն , որոնք բխում են համայնքապետարանի գործառույթների շրջանակներից:
Ընթացիկ տարում թեպետ եղան որոշ խնդիրներ, որոնք փորձեցին ստվերել վերոնշյալ աշխատանքների իրականացման ջանքերը, սակայն միաժամանակ պետք է հիշեցնել հատուկ այն (շրջանակների) համար, որ դրան հաջորդած ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արարատի մարզ խորը և տպավորիչ էր մարզի ազգաբնակչության համար, այն առումով , որ բեկումնային հարցեր չեն առաջացել, ոչ ՔՊ կուսակցության, ոչ նրա տեղի անդամների և առավել ևս ղեկավարի համար, քանի –որ Արտաշատ համայնքում իրականցվում են աշխատանքները բնականոն հունով:Գուցե սա էր պատճառը , որ վարչապետը կատարած այցի շրջանակում ծանոթացել է նաև Արտաշատ համայնքում 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Ի դեպ ըստ ոլորտների ծրագրերը բազմազան են ՝պատմամշակութային ծրագրի շրջանակներում վարչապետին ներկայացվել է Արարատի մարզի պատմական Արտաշատ մայրաքաղաքի հուշարձանախմբի պահպանության և զարգացման հայեցակարգի առաջարկը: Վարչապետին են ներկայացվել նաև
Արտաշատի ավագ դպրոցի վերակառուցման աշխատանքների ընթացքը:
Արտաշատ կատարած այցի շրջանակում պարոն Փաշինյանը ծանոթացել էր Արտաշատ համայնքի Վարդաշեն, Մրգանուշ գյուղական բնակավայրերի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 90 մլն դրամ, որից 31 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է շուրջ 1,1 կմ ճանապարհ (Վարդաշեն բնակավայր՝ 0,5 կմ, Մրգանուշ բնակավայր՝ 0,6 կմ):
Վարչապետը ծանոթացել է նաև Դալար բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 24 մլն դրամ, որից 14 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 0,846 կմ ոռոգման համակարգ։
Դալար բնակավայրի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքները ևս ներկայացվել են Կառավարության ղեկավարին: Սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 71 մլն դրամ, որից 25 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է շուրջ 0,6 կմ ճանապարհ։
Ընթացիկ տարում Դալար բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է ոռոգման համակարգ, որը աննախադեպ էր այս բնակավայրի համար: Ծրագրի արժեքը 24 մլն դրամ է, որից 14 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։
Դալարում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է նաեւ ներհամայնքային ճանապարհ: Աշխատանքների արժեքը 71 մլն դրամ է, որից 25 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։
Հին Արտաշատ մայրաքաղաքի գետամերձ հատվածը քաղաքացիներին ու տուրիստներին հասանելի դարձնելու ծրագիր ենք իրականացվելու:
Վերոգրյալը տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը և ի հավելումն նկատենք, որ Արտաշատի գեղագիտական տեսքի բարելավմանն ուղղված աշխատանքների շրջանակում` իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի արտաքին բարեկարգման և երեսպատման աշխատանքներ, որոնք մեկնարվկել են համայնքի մուտքից` Երևանյան փողոցից։ Արտաշատ քաղաքի մուտքը ներկայանալի տեսք հաղորդելով:Այս ֆոնին պետք է հանուն արդարության փաստենք, որ Արտաշատ համայնքի կողքին է և մշտապես իր ծառայություններն է կատարում ԱՐՓԱ Ա/Կ կազմակերպությունը , որը տասնյակ տարիներ շարունակ ապահովել է տարածաշրջանին մեր պետության խորհրդանիշներից՝ ԴՐՈՇՆԵՐՈՎ, որը պաշտոնական, տոնական, հիշատակի և թե հատկանշական այլ (շիրմաքար, մատուռ, հուշակոթող ) վայրերում թևածել է հազարավոր դրոշներ՝ մշտապես նոր և մաքուր , պատշաճ ներկայանալի տեսքով: Սա ևս խոսուն փաստ է , այն մասին , որ համայնքը իր ընդհանուր ներուժով և մարդկային ռեսուրսով միասնաբար կարող է հեռուն գնալ խնդիրները միասնաբար լուծելու կարողությամբ:
Պատրաստեց ՝ Կարինե Սարգսյանը