Հայաստանում փետրվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1307 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 408381 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2833813 վերջին մեկ օրում` 5359 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 19479 պացիենտ: Մեկ օրում նվազել է 2223-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 379126 անձ` վերջին մեկ օրում 3514 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 8201 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1575 է: