8-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահներն ընտրվեցին ոչ հեշտ պայմաններում, մասնավորապես՝ ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը

 Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը և Իշխան Սաղաթելյանը ընտրվեցին 8-րդ գումարման ԱԺ փոխնախագահներ:   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրեց Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի թեկնածությունները, «Հայաստան» խմբակցությունը՝ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ»-ը թեկնածու չառաջադրեց։ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 137-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին։ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից։ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։  Սակայն  ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանին  երրորդ անգամից նոր ընտնեցին փոխնախագահ:

Spread the love