Գավառի համայնքապետը կայացրեց«Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի գաղափարների ընտրության ժողովը

Գավառի համայնքապետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է

Համայնքի ղեկավար՝ Գուրգեն Մարտիրոսյանը փետրվարի 17-ին կայացրեց՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի գաղափարների ընտրության ժողովը:

Ծրագրի շրջանակներում ձեւավորվել է նախաձեռնող խումբ, Գավառ քաղաքում եւ վարչական 11 շրջաններում իրականացվել են հանրային քննարկումներ՝ բացահայտելու առկա խնդիրները:

Հարցումների արդյունքների համաձայն խնդիրները դասակարգվել են ըստ ոլորտների: Առավելագույն միավոր է ստացել համայնքում սանիտարական պայմանների բարելավում գաղափարը: Գաղափարների ընտրության ժողովի ժամանակ ներկայացվեց բնակիչների կողմից ներկայացված գաղափարները, որոնցում գերակայում էր սանտեխնիկայի ձեռքբերման առաջարկը:

Գաղափարը հավանության արժանացավ նաև ժողովի մասնակիցների կողմից:

Ենթածրագրի գաղափարի ընտրության ժողովից հետո ծրագրի առաջարկը ներկայացվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝ նախնական գնահատման:

Կազմեց՝ Կարինե Սարգսյանը

Spread the love