Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը և ոլորտում իրականացվող ներդրումների արդյունավետության առաջնահերթությունը, ինչպես նաև ԵՄ հետ գործակցության նոր մակարդակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Էրազմուս+ ազգային գրասենյակի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո չի գնացել դրա նորացմանը և նախաձեռնել է Էրազմուս+ ազգային գրասենյակի ձևավորման բաց, թափանցիկ և մրցակցային գործընթաց։ Էրազմուս+ նոր գրասենյակի աշխատանքներն ապահովող կառույցի համաձայնեցման գործընթացն այժմ ընթացքում է, և նոր գրասենյակը կսկսի իր գործունեությունն ընտրության գործընթացի ամփոփումից հետո, որն առաջիկայում կհայտարարվի:
Միաժամանակ, ծրագրի վերաբերյալ տեղեկատվական աջակցություն և խորհրդատվություն կտրամադրի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժինը (հեռ.՝ 210140+115, էլ․փոստ՝ international@hesc.am):
Ստորև ներկայացվում են ընթացիկ մրցույթների վերջնաժամկետները.
– Միջազգային կրեդիտային շարժունություն բարձրագույն կրթության ոլորտում – 2025 թվականի փետրվարի 19՝ ժամը 12:00 (Բրյուսելի ժամանակով),
– Վիրտուալ փոխանակման ծրագիր – 2025 թվականի ապրիլի 29՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
– Erasmus Mundus գործողություններ – 2025 թվականի փետրվարի 13՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
– Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում – 2025 թվականի փետրվարի 6՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
– Կարողությունների զարգացում ՄԿՈՒ ոլորտում – 2025 թվականի փետրվարի 27՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
– Կարողությունների զարգացում սպորտի ոլորտում – 2025 թվականի մարտի 5՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
– Jean Monnet գործողություններ – 2025 թվականի փետրվարի 12՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով):
Նշված մրցույթներին ՀՀ մասնակցության պայմաններին և մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով`
Հայտերը ներկայացվում են Եվրոպական հանձնաժողովի https://shorturl.at/rUBWq հարթակում:
Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի համար` հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետներն անհրաժեշտ է ճշտել ծրագիրն իրականացնող ՀՀ համապատասխան բուհի միջազգային համագործակցության բաժնից:
Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերի համար` հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետներին կարելի է ծանոթանալ ընտրված ծրագրի կայքէջում` https://shorturl.at/gRxFT հղմամբ:
Առաջիկայում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն տեղեկատվական հանդիպումներ կկազմակերպի ինչպես շահագրգռված դիմող կազմակերպությունների համար, այնպես էլ Էրազմուս+ ծրագրերի ընթացիկ շահառուների հետ։