Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Պարույր Սևակի խոսքերով Պարույր Սևակի ծննդյան օրը Վահագ Ռաշը հանդես է եկել «Անկեղծ ասած» նոր երգով։ Երգի գործիքավորումն իրականացրել է Կարեն Արզումանյանը, միքսն ու մաստերինգը՝ Սերգեյ Գասպարյանը։ Երգիչը նախատեսում է ներկայացնել ևս երկու երգ՝ Սևակի խոսքերով, ինչպես նաև երգի վերածել Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին» տողերը։ https://youtu.be/UJhruwc3pF0?si=ePAvbP1–0C-68zF
