Թուրքիան սոցիալական խնդիրների ճիրաններում. Վերջին ամսում 60 գործադուլ եւ բազմաթիվ բողոքի ակցիաներ

Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման  տոկոսադրույքի շարունակական իջեցումների պատճառով գերբարձր գնաճի ու դոլարի նկատմամբ թուրքական արժույթի սրընթաց անկումը Թուրքիայում տնտեսական քաոսային վիճակ ստեղծեց, ինչը հասարակության մեջ բողոքների ու գործադուլների ալիքների հանգեցրեց։

Թուրքիայում տնտեսական ու սոցիալական խնդիրները այն աստիճան սրվեցին, որ խանութներից հաց գնելը դարձավ օրախնդիր։ Դոլարի անդադար քաոտիկ աճը շատ տնտեսավարողների ստիպեց դադարացնել սննդամթերքի ու տեխնիկայի վաճառքը, շատ խանութներ առաջին անհրաժեշտության ապրանքները սկսեցին վաճառել մեկ հատով կամ մեկ կգ–ով։

Թեեւ Պարսից Ծոցի հարուստ արաբական երկրներից խոշոր չափի ֆինանսական հոսքեր ներգրավելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվեց դադարեցնել թուրքական լիրայի անկումը, սակայն սոցիալական ու տնտեսկան խնդիրները լուծել չի հաջողվում։

Թուրքիայում չնայած կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներին,  քաղաքացիները տարբեր քաղաքներում պարբերաբար կազմակերպում են բողոքի ակցիաներ դոլարի թանկացման, համընդհանուր գնաճի դեմ։ Իսկ վերջին օրերին արդեն մեծ թափ են հավաքել էլէկտրաէներգիայի աննախադեպ թանկացման դեմ զանգվածային բողոքի ակցիաները Թուրքիայի խոշոր քաղաքներում։

Թուրքիայում սոցիալ–տնտեսական տարբեր խնդիրների պատճառով իրենց բողոքի ձայն են բարձրացրել նաեւ խոշոր արմիությունները, որոնց անդամները բացի բողոքի ակցիաները, կազմակերպել են տանսյակ գործադուլներ։

2022–ի սկբից մինչեւ հիմա Թուրքիայի տարբեր նահանգներում ընդհանուր տեղի է ունեցել 60–ից ավել գործադուլներ, որոնց մեծ մասը Ստամբուլում եւ Այնթափում։

Թուրքիայում տնտեսական խնդիրները բերել են նաեւ գործազրկության թվի ավելացման։ Արհմիությունների ու պետական վիճակագրական վարչության թվերը թեեւ տարբերվում են, ամեն դեպքում Թուրքիայի համար բոլոր տվյալները ցույց են տալիս  գործազրկության բարձր մակարդակ։ Ըստ DISK-AR արմիության հետազոտական կենտրոնի, Թուրքիայում գործազուրկ է մոտ 8 մլն աշխատունակ քաղաքացի։

Spread the love