Հայաստանում փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 700 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 415 464 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 861 679 վերջին մեկ օրում` 3964 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 14 946 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1151-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 390 606 անձ` վերջին մեկ օրում 1826 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 8322 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1588 է: