Հայաստանում փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 753 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 416510 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2870459 վերջին մեկ օրում` 5588 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 12408 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1341-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 394155 անձ` վերջին մեկ օրում 2075 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 8354 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1593 է: