Հասարակական կազմակերպության պաշտոնական էջը տեղեկացնում է՝
«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր համանախագահները կազդարարեն կազմակերպության գործունեության սկիզբը և կներկայացնեն կազմակերպության առաքելությունը Փետրվարի 24-ին,ժամը 12:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում տեղի կունենա
«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր համանախագահներ Տիգրան Խաչատրյանի, Ծաղիկ Վարդանյանի և Անուշ Պողոսյանի մամուլի ասուլիսը:
Առողջապահության ոլորտում բազմամյա կառավարչական փորձ ունեցող համանախագահները կներկայացնեն իրենց կողմից հիմնադրած հասարակական կազմակերպության գործունեությունը, քաղաքացիական հասարակության միջակայքում առողջության իրավունքի ամրապնդման անհրաժեշտությունը:
Համանախագահները կանդրադառնան առողջապահական և սոցիալական ոլորտների այն հիմնական ուղղություններին, որոնք տեղ կգտնեն կազմակերպության որդեգրած քաղաքականության մեջ: