Մարտի 30-ին հանրապետության Գյումրի և Փարաքար համայնքներում սպասվում են համայնքապետի և ավագանու ընտրություններ: Մասավորապես Երևանի հարևանությամբ Փարաքար խոշորացված համայնքում թեժ ընտրություններ: Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքը ընդգրկում է Թաիրով, Մերձավան, Նորակերտ, Բաղրամյան, Պտղունք, Մուսալեռ, Արևշատ, Այգեկ և Փարաքար գյուղերը։
/Զրույց թերթը և progressarmenia.com/ լրատվական կայքը հանդիպեց ընտրող-էլեկտորատի հետ և տեղում ծանոթացավ ներքին տրամադրություններին , որից պարզ դարձավ ըստ մեր հարցումների , որ համայնքում առաջատար է Միասնություն դաշինքը գլխավորող ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։ Հիշեցնենք, որ Միասնություն դաշինքում են՝ Ապրելու երկիր և Հաղթանակ կուսակցությունները։
Ծանոթանալով Վոլոդիյա Գրիգորյանի նախընտրական ծրագրին մենք փորձեցինք մի քանի հարց ուղղել վերջինիս կապված առաջկա ընտրություններին, քարոզարշավի ընթացքին և նախընտրական փուլերին:
– Պարոն Գրիգորյան ի՞նչպես է ընթանում քարոզարշավը և ո՞րքանով է այն քաղաքակիրթ։
-Քարոզարշավը ընթանում է բնականոն հունով : Մենք ազգաբնակչության հետ հանդիպում ենք սահմանված կարգով, յուրաքանչյուր բնակավայր այցելում ենք մեր բնակչությանը հանդիպում ենք լսում ենք նրանց առաջարկները ինչպես նաև մենք էլ ներկայացնում ենք մեր նախընտրական ծրագրերը, բայց նկատենք , որ այս ամբողջ տարիներին մենք մշտապես եղել ենք մեր ժողովրդի կողքին և շատ լավ էլ գիտենք նրանց հոգսն ու մեզանից նրանց սպասելիքները: Այս քարոզարշավի ընթացքում չէ , որ նոր պետք է լսենք ու ծանոթանանք մեր համայնքի խնդիրներին:
– Փարաքար խոշորացված համայնքի բնակիչներն ի՞նչ հարցերով են Ձեզ դիմում։
– Գիտեք գյուղական տարբեր համայնքներում համայնքային նշանակության տարբեր խնդիրներ կան: Ես բոլոր խնդիրներին ծանոթ եմ , մեր թիմը այս ընթացքում միշտ ժողովրդի կողքին է եղել և տեղեկացել ենք այդ բոլոր խնդիրներին: Օրինակ Նորակերտ բնակավայրում ոռոգման ջիր խնդիր կա, որի հետևանքով առաջացել է հողամշակման լուրջ խնդիր: Նորակերտի գլխավոր փողոցների ասֆալտապատման աշխատանքները իրականացվել են խնդիրներով, որից մինչ օրս դժգոհում է մեր ժողովուրդը , հողհատկացումներից և դրանց կադաստրային գրացումներից/վավերացում/ հետո մեր ժողովուրդը խնդրի առաջ է կանգնել/չի համապատասխանում կան խախտումներ/: Այս ու բազմաթիվ խնդիրների մենք ծանոթ ենք և կարևոր չէ դա համայնքային է թե ոչ : Մենք միասնական ենք մեր ժողովրդի հետ յուրաքանչյուր խնդիր լուծման հետևից գնալով ի շահ արդարության և մեր ժողովրդի: Իսկ մեր ազգաբնակչությունը դա տեսնում է և իր գնահատականը տալիս է: Իսկ առհասարակ ես վաստակել եմ մեր ժողովրդի հարգանքն ու վստահությունը , ես կարծում եմ դա այն պատճառով է , որ ես միշտ անկախ նրանից ընտրություն է թե ոչ, միշտ նրանց կողքին եմ: Ինձ դիմում և վստահում են քանի-որ երբևէ մեր ժողովրդին ավելորդ խոստումներ չեմ տվել: Միշտ ասել և արել եմ այն ինչ իրական և հասանելի է եղել մեզ և ժողովրդին:
-Պարոն Գրիգորյան Ձեր այցեքարտն է դարձել կարծեք նախընտրական ծրագիրը , դրանք 2021 թ․պարունակում էին բավական խորը սոցիալական խնդիրները լուծելու ձեռնարկ: Մենք ինչպես զրույցի սկզբում նկատեցինք այս անգամ ևս այն կապված է ի շահ և բարօրություն Ձեր ազգաբնակչության այդ է վկայում անվճար մանկապարտեզների առաջարկը: Արդյո՞ք նոր ծրագրեր կան որոնք նախորդ ընտրություններից հետո ընդգրկվել են որպես նոր առաջարկ:
-Դուք ճիշտ նկատեցիք: Այո մենք ընդգրկել ենք նոր ծրագրեր, նոր առաջարկների մեր ժողովրդի պահանջներից ելնելով , որոնց կարող են ծանոթանալ՝ բուկլետներում, մեր հանդիպում-հավաքների ընթացքում, ինչպես նաև ԶԼՄ-ով՝
- Մանկապարտեզների անվճար սպասարկում 2025թ․-ի սեպտեմբերի 1-ից
- Բոլոր գյուղերը միավորող ներհամայնքային անվճար տրանսպորտի ներդրում 2026թ․-ից
- Ներհամայնքային փողոցների բարեկարգում,ասֆալտապատում
- Բոլոր թաղամասերում փողոցային լուսավորության համակարգի ներդրում
- Խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցերի վերանորոգում և կառուցում
- Փարաքար, Թաիրով բնակավայրերում անցնող ջրանցքի բարեկարգում
- Գերեզմանատների բարեկարգում
- Շենքերի տանիքների, շքամուտքերի վերանորոգում
- Խաղահրապարակների և զբոսայգիների կառուցում, բարեկարգում
- Սպորտային հրապարակների կառուցում, վերանորոգում
- Մանկապարտեզների շենքերի վերանորոգում, կահավորում
- Սպորտային և արվեստի դպրոցների վերանորոգում, կահավորում
- Միջազգային չափանիշների սպորտային համալիրի կառուցում
- Բժշկական ամբուլատորիաների վերանորոգում, կահավորում
- Մշակութային կառույցների վերանորոգում
- Հանրային բաց լողավազանի կառուցում
- Երիտասարդների համար ժամանցի վայրերի կառուցում
- Բնակիչների կադաստրային խնդիրների կարգավորում
Մանրամասները տեսանյութում՝
Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ