Վայոց ձորի մարզում ՏԻՄ ընտրությունների իրավական կոլապս է առաջացել. Էմին Երիցյան Posted on August 18, 2021August 18, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Փաշինյանի սանիկ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց «Հայտնում ենք, որ Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ աշխատանք է» ԿԳՄՍՆ Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր(Տեսանյութ) Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 30 մեքենա(Տեսանյութ) Նախորդ տարիներին խոշորացումների արդյունքում Վայոց Ձորի մարզում այսօր ունենք 8 համայնք (Արենի, Գլաձոր, Եղեգիս, Եղեգնաձոր, Զառիթափ, Մալիշկա, Ջերմուկ, Վայք)։Բոլորը, բացի Մալիշկայից ու Եղեգնաձորից, բազմաբնակավայր համայնքներ են (խոշորացված)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի համայնքների միության ղեկավար Էմին Երիցյանը:«Եղեգնաձոր, Զառիթափ, Ջերմուկ, Վայք համայնքներում ավագանու և համայնքների ղեկավարների լիազորությունների ժամկետն ավարտվում է 2021 հոկտեմբերի 7-ին։Մալիշկայում նույն ժամկետում ավարտվում է ավագանու լիազորությունները։Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ համայնքներում ՏԻՄ ընտրությունները պետք է նշանակվեն լիազորությունների վերջնաժամկետին ամենամոտ օրը (օրենսդրի մտադրությամբ՝ մինչև այդ ժամկետի ավարտը) մարզպետի որոշմամբ ոչ ուշ քան 70 օր առաջ։ԿԸՀ-ի կողմի ընտրությունների օրեր են նշանակված հոկտեմբերի 17-ը և նոյեմբերի 14-ը։Մինչդեռ, օգոստոսի 18-ի դրությամբ ո՛չ ԿԸՀ-ի կայքում, ո՛չ Վայոց Ձորի մարզպետարանի կայքում չկա տեղեկատվություն ընտրություններ նշանակելու մասին։Բոլոր դեպքերում հայտնվում ենք ՏԻՄ ընտրությունների իրավական կոլապսի մեջ։ Տարբերակները հետևյալն են.Ա) Եթե նախատեսում է նշված համայնքներում ընտրություններ նշանակել նոյեմբերի 14-ին, ապա գործ ունենք ԸՕ-ի պահանջների խախտման հետ, որի հետևանքը կլինի այն, որ հոկտեմբերի 7-ից այս համայնքներում չենք ունենա ՀՀ Սահմանադրությամբ սահմանված տեղական ինքնակառավարման մարմիններ (ավագանի և համայնքի ղեկավար), իսկ կառավարությունը (մարզպետը) կարող են նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ։Իրավիճակը կարող է ավելի խճճվել, երբ որևէ շահագրգիռ կողմ դիմի դատարան՝ մարզպետին ընտրություններ նշանակելու որոշում կայացնելու պարտավորեցնելու հայցով։Բ) Օրենքով սահմանված ժամկետներում ընտրություններ չնշանակելու այլ «պատճառ» կարող է լինել կառավարության մտադրությունը Վայոց Ձորի այս համայնքների մասով կրկին վարչատարածքային փոփոխություններ իրականացնելը (խոշորացում)։Այս պարագայում իրավական կոլապսն ավելի կատաստրոֆիկ կլինի։Նախ, քանի դեռ չկա ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փոփոխություններ) վարչատարածքային փոփոխությունների մասով)՝ ԸՕ-ի պահանջները ոչ ոք չի կարող անտեսել։«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունները չեն կարող բլից-գրիկ ընդունվել՝ կապված շատ հանգամանքների հետ, որոնց մասին՝ հետագայում։Պատկերացրեք այս պարագայում որևէ շահագրեիռ կողմ դիմի դատարան՝ պարտավորեցնելով ընտրություններ նշանակել ԸՕ սահմանված ժամկետներում։ Կունենանք նույն համայնքի համար ընտրությունների 2 ժամկետ։Եթե արդեն իսկ խոշորացված համայնքների ընտրությունները չեն նշանակվում, պետք է ենթադրել, որ նոր փուլով կմիավորեն նախկինում արդեն խոշորացրած համայնքներին։Բոլոր պարագաներում ակնառու է ոչ թափանցիկ, ոչ մասնակցային, առանց երկխոսության գործընթաց, որը ինստիտուցոնալ հետևանքներ կարող է ունենալ։Նշեմ նաև, որ բացի Մալիշկա և Եղեգնաձոր համայնքներից, Վայոց Ձորի բոլոր համայնքներում ընտրությունները պետք է այսուհետ անցկացվեն համամասնական սկզբունքով»,- գրել է Երիցյանը։ Մամուլի տեսություն. Post Views: 71 Spread the love