Ամիօ բանկը մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։
Միջոցառման ընթացքում Ամիօ բանկը ներկայացրեց իր «AMIO-ՄՓՄՁ Աջակցում» վարկը՝ 11․5% շահավետ տոկոսադրույքով։ Այն նախատեսված է բիզնեսի ընթացիկ կարիքների և բիզնեսում ներդրումների ֆինանսավորման համար՝ այսպիսով ապահովելով բիզնեսներին երկարաժամկետ և հարմարավետ ֆինանսավորման հնարավորություն։
Համաժողովը մեկ հարթակում էր համախմբել տեղական և միջազգային ֆինանսական կառույցների, գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև ՓՄՁ վարկառուների՝ քննարկելու փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ներկա հնարավորություններն ու ապագա զարգացումները։
Միջոցառումը նպաստեց մասնակիցների միջև փորձի փոխանակմանը, նոր համագործակցությունների ձևավորմանն ու ոլորտի հիմնախնդիրների բացահայտմանը։
Ամիօ բանկը շարունակում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին՝ կարևորելով ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ու հարմարեցված լուծումների առաջարկը տեղական բիզնեսի համար։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից