17-րդ դարում, երբ առաջին բանկերը սկսեցին կատարել ֆինանսական գործարքներ, և անհատների մոտ անհրաժեշտություն առաջացավ կատարել խոշոր ֆինանսական փոխանցումներ` առանց դրամապանակում մշտապես խոշոր գումար պահելու, տարածում գտավ անկանխիկի առաջին ձևը՝ չեկ (կտրոն) դուրս գրելը:
Չեկ դուրս գրելու վճարատեսակի մասին այժմ լսում ենք միայն ֆիլմերում, սակայն այն կարելի է համարել առանց կանխիկի, ապահով և հարմար վճարումների սկիզբը։
1950 թվականին ստեղծվեց առաջին պլաստիկ քարտը՝ Diners Club-ը, որին հետևեցին այժմ հայտնի Visa-ն և Mastercard-ը։
2000 թվականի հոկտեմբերին բոլորը լսեցին PayPal-ի` առաջին առցանց վճարումների պլատֆորմի մասին։ Այդ պահից առցանց վճարումների զարգացումը դարձավ լույսի արագությամբ։
Սմարթֆոնները դարձան բոլորի կյանքի կարևոր մասը, առաջին փուլով մեր կյանք մտան օնլայն դրամապանակները և QR-կոդով վճարումները, հաջորդիվ նորարարական Apple Pay-ը, Google Pay-ը։
Թվում է, թե նորարարական վճարումների մասսայական զարգացումը ավարտվեց Apple Pay-ով և Google Pay-ով, սակայն այս ամբողջ ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ստեղծվում են կենսաչափական վճարումների (Biometric Authentication Payment) տարբեր տեսակներ։
Այս վճարատեսակի համար, կարծես թե, ոչինչ պետք չէ` ո´չ կանխիկ, ո´չ պլաստիկ քարտ, ո´չ հեռախոս։
Կենսաչափական նույնականացումը մասամբ հիմնված է արհեստական բանականության վրա և հետևաբար AI զարգացմանը զուգընթաց ավելանալու և զարգանալու են նաև վճարումների այս տեսակները։
Աշխարհում արդեն մեկնարկել են կենսաչափական վճարման այնպիսի տեսակներ, ինչպիսիք են մատնահետքով, դեմքով և ձայնով վճարումները։
Եթե ձեզ հետաքրքրում է կենսաչափական նույնականացումը և կցանկանայիք ունենալ այդպիսի վճարման փորձառություն, ապա պետք չէ հեռու գնալ։
Ամիօ բանկը և Mastercard-ը Հայաստան են բերել դեմքի կենսաչափական նույնականացման վրա հիմնված վճարատեսակ:
Դեմքով վճարման FacePass-AMIO վճարատեսակը արդեն մեկնարկել է Time խանութների ցանցի Հյուսիսային պողոտայում գտնվող մասնաճյուղում:
Վճարատեսակի մասին մանրամասներին ծանոթացե´ք հետևյալ հղմամբ
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: