Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել է, որ երկուշաբթի երեկոյան ժամերից եւ առաջիկա երկու օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ ակտիվ ցիկլոնի ներթափանցման պատճառով։ Ընդ որում՝ առատ ձյուն է սպասվում Շիրակի եւ Լոռու մարզերում, Սեւանա լճի ավազանում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի լեռներում, Սյունիքի լեռներում եւ նախալեռներում։ Լեռներում ձյան ծածկը կարող է հասնել 30-40 եւ ավելի սանտիմետրի: Սակայն հովտային եւ նախալեռնային շրջաններում, որտեղ ծաղկել են պտղատու ծառերը, ցրտահարություններ չեն կանխատեսվում։ Հինգշաբթիից շաբաթ տեղումները ժամանակավորապես կդադարեն, օդի ջերմաստիճանն ամենուր կբարձրանա 10-12 աստիճանով։
Հայաստանի շրջանների զգալի մասում ապրիլի 15-ին սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Լեռներում, ինչպես նաեւ Լոռու, Տավուշի եւ Սյունիքի նախալեռնային շրջաններում կանխատեսում են ձյան տեսքով տեղումներ։ Առանձին վայրերում սպասվում է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երբեմն սպասվում են անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +8+10։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+6,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +5+8,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6,
Լոռիում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6,
Տավուշում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +8+10,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+4,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+11,
Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+12,
Արմավիրում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +9+11,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+12,
Սյունիքի հովիտներում գիշերը՝+3+7, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +5+8։