Ծրագրի անվանում՝ Հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը  progressarmenia.com-ին փոխանցում է, որ  իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում «BIG MIND» ուսումնական կենտրոնը կազմակերպում է հայերենի անվճար դասեր՝ նախատեսված միգրանտ ընտանիքների դպրոցահասակ (4–9-րդ դասարան) երեխաների համար։

Ծրագրի մեկնարկը արդեն տրված է, և ներկայումս ընթանում է մասնակիցների հավաքագրման փուլը։

Դասերը նախատեսված են հայերենի իմացության տարբեր մակարդակներ ունեցող երեխաների համար։ Դասերի մեկնարկից առաջ երեխաները կանցնեն նախնական թեստավորում՝ լեզվի իմացության մակարդակը գնահատելու համար։

Ծրագիրը նպատակ ունի նպաստելու մասնակիցների հայերենի իմացության բարելավմանը և  նրանց գիտելիքները համապատասխանեցնելու դպրոցական ծրագրին։

Ովքեր կարող են մասնակցել․

  • Հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և չգիտեն հայերեն,
  • Հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և կարիք ունեն գիտելիքների բարելավման և դպրոցական ծրագրին համապատասխանեցման,
  • Արևմտահայերենով կրթություն ստացած մասնակիցներ, որոնք ունեն լեզվական ադապտացիայի խնդիր դպրոցում։

Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 10
Դասերը անցկացվում են նորարարական մեթոդներով և փորձառու մասնագետների կողմից։ Ուսուցումը՝ ամբողջովին անվճար։

Գրանցման ձև՝ 

https://forms.gle/cK73noKE3sH4PG8y7

Նամակին կից ուղարկում ենք նախորդ տարվա (2024թ․)  ծրագրից մի քանի նկար և այս տարվա հրապարակումներում օգտագործվող հիմնական նկարը։

Հուսով ենք՝ տեղեկատվությունը կհետաքրքրի Ձեզ։ Շնորհակալ կլինենք լուսաբանման համար։

BIG MIND ուսումնական կենտրոն
Հասցե՝ Գյուլբենկյան 27/1
Հեռ․՝ 055 77 19 77

Կոնտակտային անձ՝ Լուսինե Համբարյան (ծրագրի ղեկավար)
Հեռ․՝ 093 03 95 48

Spread the love