ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Այգ Գրուպ» ՍՊԸ -ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (Կոտայքի մարզ, գ. Գեղաշեն):
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։