Երկրաշարժ՝ Արարատի մարզում

ՀՀ սեսմիկ  ծառայության կենտրոնից progressarmenia.com-ին հայտնում են, որ 2.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել  Արարատի մարզում․
Սույն թվականի ապրիլի 28-ին՝ տեղական ժամանակով 22:49:36-ին (ըստ Գրինվիչի 18:49:36), Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Արարատի մարզում արձանագրվել է M=2.5 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 11 կմ խորությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=39.8997 N, արևելյան երկայնության՝ λ=45.0265 E: Էպիկենտրոնային գոտում սեյսմիկ ազդեցությունն, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվել է 4 բալ ուժգնությամբ:
Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը Ելփին բնակավայրից գտնվում է 12 կմ հյուսիս արևմուտք, իսկ մայրաքաղաք Երևանից 54 կմ արևելք:

Երկրաշարժերն արձանագրվել են ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաերկրադինամիկ ցանցի կողմից

Spread the love