Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում որոշում կայացրեց Ռոբերտ Ղուկասյանը, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր եւ համակարգում էր կառավարության ծրագրերը Սյունիքի մարզում, նշանակել Սյունիքի մարզպետ:
Մինչ այդ այդ պաշտոնից ազատվել էր Մելիքսեփ Պողոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մելիքսեթ Պողոսյանին մարզպետի պաշտոնում իր շխատանքի համար. «Ես համոզված եմ, որ պարոն Պողոսյանի ներուժը կներգրավենք մեր երկրի առջեւ ծառացած օրակարգային հարցերի լուծման գործում: Պարոն Ղուկասյանը, գիտեք, այս ընթացքում Սյունիքի մարզի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է եղել, եւ մենք այսպիսի առաջարկ ունենք, որ լիազորենք նրան այդ աշխատանքները շարունակել Սյունիքի մարզպետի կարգավիճակում»,-ասաց նա:
Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետի պաշտոնը իրեն վստահելու համար. «Արդեն մեկ տարուց ավելի է, որ աշխատանքային խումբն աշխատում է Սյունիքի մարզում եւ բազմաթիվ խնդիրներ են այնտեղ լուծված: Դեռ շատ անելիքներ ունենք:
Վստահեցնում եմ ձեզ, որ կանեմ առավելագույնը, որ արդարացնեմ Սյունիքի ազգաբնակչության, ինչպես նաև ձեր սպասելիքները», – ասաց Ռոբերտ Ղուկասյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Ղուկասյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: