Նոր Հռոմի պապը նախկինում քննադատել է Թրամփին

Կաթոլիկ եկեղեցին նոր պապ է ընտրել. 69-ամյա ամերիկացի Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը, ով ընդունել է Լևոն XIV անունը, դարձել է Հռոմի պապ։

Նա դարձավ Միացյալ Նահանգներից առաջին Հռոմի պապը։ Թեև Դոնալդ Թրամփը դա անվանեց «մեծ պատիվ», պապն ինքը նախկինում քննադատել է նախագահի քաղաքականությունը։ Այսպես, ընտրություններից կարճ ժամանակ առաջ նա հրապարակել է մի գրառում, որում դատապարտում էր Թրամփի տեսակետները ներգաղթի վերաբերյալ, հաղորդում է Bild-ը։

Փետրվարին Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը սոցիալական ցանցերում գրառում էր տարածել՝ «Ջեյ Դի Վենսը սխալվում է։ Հիսուսը չի խնդրում մեզ դասակարգել մեր սերն ուրիշների նկատմամբ» վերնագրով, հաղորդում է Reuters-ը։

Spread the love