Պուտինի ելույթը Հաղթանակի շքերթում. Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի ժողովուրդների ներդրումը հսկայական էր

Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի ժողովուրդների ներդրումը հսկայական էր, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Կարմիր հրապարակում ունեցած իր ելույթում։

«Այստեղից ռազմաճակատի անհրաժեշտ ամեն ինչով լի գնացքները շարունակում էին շարժվել առանց ընդհատման։ Այստեղ էին տեղակայված հոսպիտալները, և հարյուր հազարավոր տարհանվածներ գտան իրենց երկրորդ տունը։ Նրանց հետ կիսեցին ապաստանը, հացը և ջերմությունը։

Մենք մեծարում ենք Հայրենական մեծ պատերազմի յուրաքանչյուր վետերանի, գլուխ ենք խոնարհում Հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերած բոլորի հիշատակի առաջ։ Որդիների, դուստրերի, հայրերի, մայրերի, պապիկների, նախապապերի, ամուսինների, կանանց, եղբայրների, քույրերի, հարազատների, ընկերների հիշատակի առաջ։

Մենք գլուխ ենք խոնարհում մեր զինակիցների առաջ, ովքեր հերոսաբար զոհվեցին Ռուսաստանի համար արդար պայքարում»,- ասաց Ռուսաստանի նախագահը՝ լռության մեկ րոպե հայտարարելով։

Spread the love