2025 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 14.30-ին, Խ. Աբովյանի անվան մանկավար ժական համալսարանի գրադարանում (Տիգրան Մեծի 17) կկայանա բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդի կայի ամբիոնի երկարամյա նախկին վարիչ, ապա Լեզվաբանական հետազոտություն ների լաբորատորիայի նախկին վարիչ, քսաներեք անուն գրքերի և շուրջ երկու հարյուր հոդվածի հեղինակ Լալիկ Խաչատրյանի «Լեզվաբանական ավանդույթներ, նոր և նորագույն ուղղություններ» (մ.թ.ա . IV հազարամյակից մինչև XXIդ.) գրքի շնորհանդեսը։ Պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի այս վերջին գիրքը հրատարակվել է հետմահու․․․ Լեզվաբանության պատմությունը ընդհանուր լեզվաբանության դասընթացի անբաժանելի մասն է։ Հումանիտար բուհերի բանասիրական ֆակուլտետներում ուսանողների սեղանին չկա լեզվաբանության պատմության ամփոփ շարադրանք՝ անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը։ Պրոֆ․Լ․ Խաչատրյանի սույն ձեռնարկը լրացնում է այդ բացը. գիրքը շարադրված է բուհական ծրագրերին համապատասխան։ Այն բաղկացած է երեք գլխից։ Աշխատանքի առաջին գլխում հեղինակը հանգամանորեն ներկայացնում է անտիկ լեզվաբանական ուսմունքները, դպրոցները, նրանց լեզվաբանական նվաճումները, որոնք հիմք են հանդիսացել լեզվաբանական ուսմունքների առաջընթացի համար։ Աշխատանքի երկրորդ գլուխը ներառում է ժամանակակից լեզվաբանական ուղղությունների համառոտ պատմությունը, որը կապվում է հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման հետ։ Աշխատանքի երրորդ գլուխը ներառում է նորագույն ուղղությունների պատմությունը, որոնք լեզվի զարգացումը կապում են բնագիտական գոըծըն թացների, կլիմայական փոփոխությունների, աշխարհագրության, ազգագրության և այլ հանգամանքների հետ։ Գիրքը հարուստ է տվյալ բնագավառում հայտնի ռուս և արտասահմանյան լեզվաբանների աշխատությունների վկայություններով։ Պրոֆեսոր Լ․ Խաչատրյանի «Լեզվաբանական ավանդույթներ, նոր և նորագույն ուղղություններ» (մ.թ.ա . IV հազարամյակից մինչև XXIդ.) գիրքը օգտակար կլինի բարձրագույն դպրոցի ուսանողներին և իր ուրույն տեղը կգրավի մասնագիտական ամբիոններում։
Խ. Աբովյանի անվան մանկավար ժական համալսարանի գրադարանում կկայանա Լալիկ Խաչատրյանի գրքի շնորհանդեսը
