Արդի բժշկությունը կամ ժամանակակից բժշկությունը ներառում է գիտական հիմքով զարգացած բժշկական գիտելիքներ, տեխնոլոգիաներն ու մեթոդները, որոնք կիրառվում են մարդկանց առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման համար։ Այն հիմնվում է բնական և կենսաբժշկական գիտությունների ձեռքբերումների վրա։ Գեղեցկության յուրատիպ միտումները օր օրի շարունակում են մուտք գործել կանանց ու աղջիկների աներևակայելի յուրատիպ աշխարհ։ 21֊րդ դարն էլ հիմնվելով վաղնջական ժամանակներից մուտք գործած կոսմետոլոգիական գաղտնիքների վրա շարունակում է հող հարթել դեպի կանացի հավերժ երիտասարդության դրսևորում։ Ժամանակակից կոսմետոլոգիան Հայաստանում ակտիվորեն զարգանում է՝ հետևելով միջազգային միտումներին և կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ ու պրոֆեսիոնալ մոտեցումներ։ Այս բնագավառը ներառում է ինչպես բժշկական, այնպես էլ էսթետիկ կոսմետոլոգիան, որոնք հաճախ փոխկապակցված են։ Մասնագիտական զարգացմանը համահունչ Հայաստանում գործում են վերապատրաստման կենտրոններ, սեմինարներ, և բժիշկ-կոսմետոլոգները հաճախ մասնակցում են միջազգային կոնգրեսների։
Բժիշկ-կոսմետոլոգները ևս փաստում են, որ կա տեսանելի աճ և պահանջարկ։ Մարդիկ սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել արտաքինին ու մաշկի խնամքին՝ անկախ տարիքից, ինչը նպաստում է ոլորտի ընդլայնմանը։ Բժիշկ֊ֆիզիոթերապեվտ, կոսմետոլոգ, հոգեբան Դինա Զախարովան ևս մասնագիտացման իր դիրքորոշումն ունի։ Բազմանշանակ մասնագիտական ուղի անցելով բժշկուհին իր ճանապարհին ասես փնջել է առողջ ապրելակերպի և կանացի գեղեցկության բոլոր լուծումները։ Այս բազմաբովանդակ ուղու բոլոր հասցեատերերը միանգամայն համոզված են, որ արդի կոսմետոլոգիայում հատկապես կարևոր է անհատական մոտեցումը՝ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ, քանզի ոլորտը մեծ ուշադրություն է դարձնում նորարարությանը՝ շարունակաբար ներդնելով նոր տեխնոլոգիաներ և ակտիվ բաղադրիչներ։ Վերականգնողական թերապիայով զբաղվող գիտակ մասնագետները երկար փորձառության արդյունքում կոսմետոլոգիայի մեջ նոր մոտեցումներ և մեթոդիկաներ են կիրառում։ Առանց ֆիլլերների և բարդույթների դեմքի երիտասարդեցում’ մեկ բուժման գործողության ընթացքում։
Այսինքն քաջ գիտակցելով միջամտություններից հետո երևան եկող բարդույթներն ու խնդիրները, ստեղծել մի մեթոդ, որը և բոլոր սարքավորումների ազդեցիկ մեթոդների համադրություն է / սարքավորումների համակցված աշխատանք գումարած անվնաս ներարկումներ/։ Աշխատելով դեմքի մաշկի բոլոր շերտերի վրա, վերանայելով բոլոր հյուսվածքներն ու կապանները, ճարպաբջջանքն ու վերնամաշկային բոլոր յուղային պարկերը, բժշկուհի Դինան ևս ստեղծեց իր ուրույն ձեռագիրը, միանգամայն զերծ մնալով միջամտություններից հետո մնացած հետևանքներից, նյարդային հյուսվածքների վնասվածքներից ու ֆիլլերների տեղադրումից առաջացած այտուցներից և ալերգիկ ռեակցիաներից։ Այս համակարգում շատ կարևոր է բժիշկ լինելու հանգամանքը, քանզի կոսմետոլոգը միանշանակ պետք է տիրապետի մասնագիտական կրթությանը, բժշկագիտությանը։ Ամենաառաջնային գործոնը դա առաջնային անամնեզի հավաքագրումն է, ուղեկցող հիվանդությունները, էկզոգեն և էնդոգեն գործոնները։ Պետք է միաժամանակ հաշվի առնվեն ցուցումներն ու հակացուցումները՝ սարքավորումների պարամետրերը գործարկելիս։ Եվ հատկապես նորարարական միջոցներն ու դեղամիջոցները չպետք է փորձարկել միանգամից։ Կոսմետոլոգիայում շատ մեծ կարևորություն է տրվում այն դեղամիջոցներին, որոնք պետք է գնվեն սերտիֆիկացված կենտրոններից։ Նրանք անկասկած պետք է ունենան իրենց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Շատ կարևոր է նաև շարունակական ինքնակրթումը, քանզի ժամանակի մարտահրավերներին զուգընթաց զարգանում է գիտությունն ու բրենդային սարքավորումների կիրառությունը։ Երբեմն կոսմետոլոգների ոչ ճիշտ մոտեցումները բարդացնում են վիրաբույժների աշխատանքը, չնայած կանայք հակված են ոչ վիրաբուժական միջամտություններին և էսթետիկ բարդույթներին։ Չտեղեկացված լինելը դարի աղետալի բանաձևն է։ Պետք է հնարավորինս արագ սկսել դեմքի երիտասարդացումը, ծերանալ’ մնալով հավերժ երիտասարդ: Գեղեցկություն կերտողը ամենայուրատիպ ակնդետն է… Միայն նվիրագործյալ անհատին է վերապահված անհնարինը դարձնել հնարավոր, հնարավորությունը` իրականություն, անշարժությանը տալ` ընթացք, որովհետև ոչինչ չի կարող գոյատևել, եթե այն ,,շնչավորված,, չէ գեղեցկությամբ և օժտված ,,հոգով,, և վերջապես՝ «կերտել գեղեցիկն ու ներդաշնակը՝ պահպանելով առողջ տեսքը»։
Նյութի հեղինակ՝ Երվանդ ՄԱՐԵՅԱՆ