Մեր զրուցակիցն է Արարատի մարզի Վերին Դվին համայնքի երկարամյա համայնքապետ Լյուդմիլա Պետրովան: Համայնքապետի հետ զրուցել ենք նախորդ տարվա ձեռքբերումների և ընթացիկ տարվա ծրագրերի շուրջ:
–Տիկին Պետրովա հատկանշական ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել համայնքում Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում:
-Ա՛յո Վերին Դվին համայնքը ղեկավարում եմ 2004 թվականից: Գյուղում եղել են մի շարք հիմնախնդիրներ , որոնք հրատապ լուծում են ստացել և առիթից օգտվելով կփորձեմ դրանցից մի քանիսը թվարկել՝ մասնավորապես գազաֆիկացման խնդիրն է լուծվել, այսօր համայնքաը գազաֆիկացված է 98 տոկոսով: Հպարտորեն պետք է նշել, որ այն լուծվեց համայնքի բյուջեի հաշվին: Համայնքի առաջ ծառացած հիմնախնիդրներից էր ֆուտբոլի, վոլեյբոլի ու բաստկետբոլի համար նախատեսված մարզադաշտը, որը անհրաժեշտ էր մատաղ սերդի ֆիզիկական պատրաստվածության համար: Ունենք գեղեցիկ մշակույթի տուն և 400 հոգու համար նախատեսված հրաշալի դահլիճ: Այն մեզ համար շատ է կարևորվում, հատկապես մեր ազգային մշակույթի պահպան համար, որտեղ տեղի են ունենում ասորական երգի ու պարի համույթի միջոցառումները:Հանրապետության կտրվածքով շատ քիչ նման մշակույթի տուն կգտնեք: Բացի այդ անդրադառնալով այլ հիմնահարցերին նկատենք, որ դրանք իմ պաշտոնավարման տարիներին են իրականացվել՝ հաշվի առնելով գյուղացիների արդարացի դժգոհությունները մենք ցանկապատեցինք 6 հա. գյուղի գերեզմանատունը: Բացի այդ բարեկարգել ենք միջհամայնքային ճանապարհները , ասֆալտապատել կենտրոնական ճանապարհը իսկ երկրորդային փողոցները կողճապատել: ՄԱԿ-ի զարգացման և ՀՕՖ-ի ծրագրերով ու մեր բյուջեի համաֆինանսավորմամբ վերանորոգել ենք գյուղի ներտնտեսային խմելու ջրատարները:Պետական բյուջեի միջոցներով մենք վերականգնել ենք ոռոգման ջրատարը , պանելապատ կիսախողովակներով, որը շարունակվելու է:
Անդրադառնալով համայնքի խնդիրներին պետք է առանձնացնել հատկապես գյուղի գազաֆիկացման, փողոցների բարեկարգման, ջրագծերի անցկացման, լուսավորություն և այլն, որը սկսում ենք նորաստեղծ թաղամասերից:
–Ինչպիսի՞նէր նախորդ տարին, համայնքային նշանակությանխնդիրների լուծման առումով հաշվի առնելով պատերազմի և պանդեմիայի պայմանները:
-Այո նախորդ տարի մեր առջև դրված բոլոր խնդիրները իրականացրել ենք, չնայած դժվար պայմաններին, մենք իրականացրեցինք մեր աշխատանքները: Գերեզմանոցում նոր աշխատանքներ ենք իրականցրել հուղարկավորության կարգը նորմալ պայմաններում անցկացնելու համար: Բացի այդ իրականցրել ենք ընթացիկ բոլոր աշխատանքները իսկ 2019 թվականին իրականցրեցինք՝ամենախոշոր ծրագրերից մեկը, դա գլխավոր փողոցից մանկապարտեզ տանող ճանապարհի ասֆալտապատումն էր. Որը իրականության դարձավ համայնքային բյուջեյի 55% համաֆինանսավորմամբ և կառավարության 45%սուբվենցիոն ծրագրի միջոցներով :Հաջորդ աշխատանքը եղել է գազաֆիկացման ծրագրի շարունակությանը այս անգամ էլ Խանջյան փողոցը գազաֆիկացվեց , իսկ երրորդ աշխատանքը եղավ գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհի խճապատումը , բարեկարգումը և գերեզմանատանը հանգստի և խնկարկեքի քարի տեղադրումը , որը մեր ազգաբանկչության երկար տարիների ցանկությունն էր: Մյուս ընթացիք աշխատանքները համայնքապետարանի լիազորություններ շրջանակներում պատշաճ մակարդակով իրականացել ենք:
–Հաշվի առնելով համայնքների խոշորացման ծրագիրը և ասորական ամենամեծ համայնքի գոյությունը ՀՀ-ում, ի՞նչպես կգնահատեք այդ և ի՞նչ լուծումներ եք տեսնում, որպես համայնքապետ:
-Ճիշտ եք նկատել ,Վերին Դվին համայնքը ասորական կուռ, հավաքական միավորված գյուղ է , որի խոշորացմանը մեր համագյուղացիները դեմ են մի քանի հիմնավորված պատճառներով , առաջինը հոգեբանկան պրացեսն է, լեզվի որ համայնքապետը նույն ազգությունն ունի , վստահության խնդիր կա : Մենք ինքնուրուն ենք մեր մշակույթի , լեզվի , կրոնի , եկեղեցու պահպանման հարցերում: Բացի այդ մենք համայնքի շուրջ 85 %-ը ասորաբնակ է մինչդեռ մյուս ասորական համայնքերրում հակառակ պատկերն է , որի մասին գնահատականը ժամանակը կտա. սակայն մենք ունենք շուրջ 200 տարվա եկեղեցի, գյուղի մշակույթի զարգացած տուն ,ինքնուրույն ենթակառուցվածքներ, որը մենք ստեղծել ենք մեր գյուղացիների հետ միասին մեծ նվիրումով: Այսօր արդեն կայացած համայնք ենք դարձել , որը խոշորացման դեպքում մտավախություն ունենք, որ այն չի պահպանի իր ինքնությունը և կդառնա լուծված և ինքնությունը բաժանված մի բնակավայր : Սակայն այսօր ունենք Հայստանում փոքրիկ Ասորեստան, որի պահպանման համար կառավարությունը , պատկան մարմինները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, որպեսզի հետագագայում մենք ևս պահպանենք մեր ինքնությունն ու ազգային արժեքները: Ես ցանկանում եմ որ սոցհարցում անցկացնեն մեր համայնքում և հաշվի առնել , մեր ազգաբնակչության ցանկությունն ու կարծիքը:
Հ.Գ. Պատրաստ ենք խնդիրը բարձրաձայնել մինչև կառավարություն
-Ընդհանրապես համայնքների խոշորացումը այսօր՝ ռիսկեր պարունակող հարց է , սակայն մեր ասորաբանակ համայնքերի և ազգային փոքրամասնությունների համար առավել ևս, մասնավորապես ցանկանում եմ մատնանշել Արարատի մարզի Վերին Դվին համայնքը , որտեղ ազգաբնակչության շուրջ 85 % -ը ասորիներ են և նման դեպքում խոշորացումը անընդունելի է, թե՛ աշխարհագրական դիրքով և թե՛ օբյեկտիվ , հիմնավորված այլ պատճառներով , Վերին Դվինը պետք է մնա ասորիների բնօրրանը ՀՀ-ում որպես ինքնուրույն միավոր, որպեսզի հետագայում ևս մեր համայնքը մնա կուռ և ինքնուրույն ավանդական ուժով: Հույս ունենք , որ մենք այդ հարցի հետ կապված առիթ չենք ունենա քննարկումների, հակառակ դեպքում մենք պատրաստ ենք խնդիրը բարձրաձայնել մինչև կառավարություն և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին:
Հարցազրույցը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ