Հայաստանի առանձին վայրերում մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։ Ինչպես «Հայպետհիդրոմետից», հայտնում են Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ հասնելով 13-15 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +26+28։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +18+23,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +18+22,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+24,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+19,
Լոռիում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+22,
Տավուշում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+25,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +18+21,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +23+27,
Արարատում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +26+28,
Արմավիրում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +26+28,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+19,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +25+28,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +17+20։