ՀՀ արդարադատության նախարարության և դրա ենթակա կառույցների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում 2024 թվականին պետական տուրքերի գծով բռնագանձված գումարի չափը կազմել է 879 միլիոն դրամ, իսկ այլ եկամուտները՝ 6 միլիարդ 661 միլիոն դրամ։ Այս մասին հունիսի 6-ին՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը
«Պարտքերի գծով սա 120 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից։ Այլ եկամուտների գծով՝ 111 միլիոն դրամ», – հավելեց Հովհաննիսյանը։
