Իրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը

Իրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը, հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, բրիգադի գեներալ Էսմայիլ Կոուսարին։

«Հորմուզի նեղուցը փակելու հարցը դիտարկվում է, եւ Իրանը համապատասխան որոշում կընդունի ամենայն վճռականությամբ»,- ասել է գեներալ Կոուսարին։

Ավելի վաղ Հունաստանը եւ Մեծ Բրիտանիան խորհուրդ էին տվել իրենց առեւտրային նավերին խուսափել Ադենի ծոցով նավարկելուց եւ իրենց երթուղիները գրանցելուց Հորմուզի նեղուցով՝ ուրբաթ Իրանի դեմ Իսրայելի լայնածավալ գրոհներից հետո։ Այս մասին վկայում են այն փաստաթղթերը, որոնց ծանոթացել է Reuters գործակալությունը։

Spread the love