Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 29 հարց է ընդգրկված

Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 16-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց:

Spread the love