Իրանը սպասում է, որ BRICS-ը կընդունի հստակ դիրքորոշում և կդատապարտի Իսրայելի հարձակումը Իսլամական Հանրապետության վրա: Իսլամական Հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ ասոցիացիայի երկրների ներկայացուցիչները հունիսի 16-17-ը մի քանի հանդիպումներ կանցկացնեն՝ քննարկելու Իրան-Իսրայել հակամարտությունը։
«Վերջին տարիներին Շանհայի համագործակցության կազմակերպության և BRICS-ի շրջանակներում ստեղծվել են անդամ երկրների միջև համագործակցության համապատասխան մեխանիզմներ: ՇՀԿ-ն լավ հայտարարություն է տարածել՝ դատապարտելով սիոնիստական ռեժիմի հարձակումը: BRICS-ի շրջանակներում այսօր և վաղը նույնպես հանդիպումներ կլինեն, և մենք կապի մեջ ենք անդամ երկրների հետ՝ մեր տեսակետները [նրանց] փոխանցելու համար: Մենք հույս ունենք և սպասում ենք, որ BRICS-ը, ինչպես նաև ՇՀԿ-ն, համապատասխան դիրքորոշում կընդունեն՝ ճանաչելով մեր տարածաշրջանում ստեղծված իրականությունը. հանցավոր ռեժիմի կողմից զինված և անօրինական հարձակում մեկ այլ երկրի վրա», – ասել է դիվանագետը շաբաթական ճեպազրույցի ժամանակ: