Մենք զգում ենք հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը. Հայաստանում Իրանի դեսպան

Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն այս ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի ազնիվ ժողովրդին իրենց համերաշխության և աջակցության համար։ Մենք զգում ենք հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը», – նշել է դեսպանը։

Ավելի վաղ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Երևանի պաշտոնական իշխանությունները դատապարտում են Իսրայելի հարձակումն Իրանի վրա և կոչ են անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքը»։

Spread the love