Կարեն եւ Նարեկ Կարապետյանները դուրս եկան ոստիկանության բաժնից

Ըստ  տարածված տեղեկությունների քիչ առաջ ոստիկանության բաժանմունքից դուրս եկան Կարեն Կարապետյանը եւ նրա որդին՝ Նարեկ Կարապետյանը։

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, այս պահին տեղեկություններ չկան նրա կարգավիճակի մասին։
Նշենք, որ գիշերը ժամը 4–ի սահմաններում իրավապահների ուղեկցությամբ նրանք դուրս էին եկել, նստել էին ոստիկանական մեքենա, սակայն ոստիկանությունը դրանից հետո որեւէ տեղեկություն չի հայտնել։

Ավելի վաղ ՝ հունիսի 17-ին Կարեն և Սամվել  Կարապետյանները ի  պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և իրենց դիտարկմամբ հայ ազգային սրբությունների և արժեքների համար  հանդիմանել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետ հաջորդեց խորհրդարանական իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի /փոխհրաձգությունը/ ինչպես նաև ոստիկանական և ԱԱԾ ստորաբաժանումների գործողությունները Կարապետյանների համախոհների  նկատմամբ:

Spread the love