Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Թուրքիա հունիսի 19-ին։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ Ալիևի այցը կկայանա Էրդողանի հրավերով։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային արդիական հարցեր։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թուրքիա կայցելի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Spread the love