Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը գրել է, որ Երևանից և մարզերից ՀԷՑ-ի անձնակազմին ուղղորդում են Երևան՝ մասնակցելու ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի անցկացվող հավաքներին։
«Մենք տեղեկություններ ենք ստանում, և ինչպես որ կարելի էր կանխատեսել, Երևանից ու մարզերից ՀԷՑ֊ի անձնակազմին ուղղորդում են Երևան մասնակցելու ոմանց աջակցության հավաքի։
Բռնությամբ կամսպառնալիքով հավաքներին մասնակցելու պարտադրելը քրեորենպատժելիէ: Որևէ մեկը չի կարող սպառնալիքով բերման ենթարկել ՀԷՑ-ի աշխատակիցներին հանրահավաքի: Որևէ մեկը հրաժարվելու դեպքում չի կորցնի աշխատանքը»,- գրել է Խուդաթյանը: