Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավիթն», ազատ արձակվեց

Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավիթն» ազատ արձակվեց 50 միլիոն դրամ գրավով։

Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հռիթների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Նշենք, որ այդ գործով կալանավորված են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը եւ Ավետիք Մուրադյանը։

Նշենք, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանին զենք մատակարարող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը մեղադրվում են պետությունից շուրջ 2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ ու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։

Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Ըստ տեղեկությունների՝ Դավիթ Տոնոյանը հրաժարվել է նաեւ ցուցմունք տալ։

Spread the love