ՊԱՂՊԱՂԱԿԻ ԿԱՍԵՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ
ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական
գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան):
Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս
տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք
վանիլային» և Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային, նախկինում հայտնաբերված
անհամապատասխանությունները վերացվել են:

Spread the love