Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը:  

Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում:

Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, ժանրերին, ազգային զարդանախշերին, գեղանկարչության, գրաֆիկայի, կոլաժի, քանդակի, ջրային նկարչության, լուսանկարչական ստեղծագործության հիմունքներին, զարգացնում երևակայությունը, ինքնարտահայտման և ստեղծագործական կարողությունները:

Գրադարաններում  կազմակերպվում են տարաբնույթ  կրթական ծրագրեր՝ միջոցառումներ, արհեստագործական, մեդիագրագիտության, օտար լեզուների դասընթացներ, ընթերցանության, ինտերակտիվ և ստեղծագործական մրցույթներ, թեմատիկ զրույցներ և գրքերի քննարկումներ, տիկնիկային ներկայացումներ, թատերախաղեր, էքսկուրսիաներ պամամշակութային հուշարձաններ  և  այցելություն թանգարաններ:

Ամառային դպրոց-ճամբարին  սիրով մասնակցում են նաև հայրենիքում գտնվող սփյուռքի մեր հայրենակիցների երեխաները:

 

 

Spread the love