«MEATFOOD»-Ի «ԿԻՍԱԱՊԽՏԱԾ «ԿՐԱԿՈՎՅԱՆ» ԵՐՇԻԿ»-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է  «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը (Երևան, Օհանովի փողոց):

 

Այդ արտադրամասում Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անցկացված վերահսկողության ընթացքում «MeatFood» և «Моя Семя» ապրանքանիշերի առկա արտադրատեսակներից վերցված նմուշներից միայն մեկը՝ «կիսաապխտած «Կրակովյան» երշիկ»-ը (ապրանքանիշը՝ «MeatFood», (արտադրված 30․06․2025թ.), «Նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2 ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

 

Արտադրատեսակը չի արտադրվի մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

 

«Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Spread the love