«ARMENIA MEATFOOD»-Ի ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արմ Միթ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք. Երևան, Ներքին Չարբախ) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից (ապրանքանիշը՝ «ARMENIA MEETFOOD»):

 

Ըստ լաբորատոր արդյունքների՝ «Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք» արտադրատեսակի նմուշը (արտադրված՝ 22․06․2025)՝ «բորբոսասնկեր,  ախտածին ա/թ սալմոնելաներ», «Վետչինա Պրեմիում» արտադրատեսակի նմուշը (արտադրված 29․06․2025)՝  «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակություն) ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

 

Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք», «Վետչինա Պրեմիում» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

 

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

 

«Արմ Միթ» ՍՊԸ-ին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

 

 

 

Spread the love