ՔՊ վերնախավը՝ Փաշինյանի գլխավորությամբ, Գորիսի «Լաստիկալ» ռեստորանում հավաք է կազմակերպել

ՔՊ վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամանել են Գորիս քաղաք և այս պահին «Լաստիկալ» ռեստորանային համալիրում հանդիպում է ընթանում։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։

Քիչ առաջ ժամանեց Փաշինյանը, այստեղ են որոշ նախարարներ, մասնավորապես, պաշտպանության  նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այստեղ է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ ՔՊ–ական պատգամավորներ։

Թեպետ համաժողովը վաղն է նախատեսված, բայց ՔՊ վերնախավն այսօր է ժամանել։ Ռեստորանի տարածքում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում, նաեւ ՊՊԾ աշխատակիցներ կան։

Հյուրերին դիմավորում են ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը և Սյունիքի մարզպետը։ Թեեւ հանդիպումը Գորիսում է, սակայն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ներկա չէ։

 

Spread the love