ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՏԱՇԻՐ ՀՈՌԵԿԱ» ՍՊԸ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Տաշիր Հոռեկա ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Արմենակյան 127) և հայտնաբերել աշխատանքի հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ բույթի խախտումներ:

 

Ի մասնավորի՝

  • հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել լվացվող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,

 

  • սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի պահվել նորոգ վիճակում,

 

  • պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,

 

  • առաստաղները կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

 

  • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումների և պարագաների մի մասը չեն ենթարկվել պատշաճ մաքրման։

 

Տաշիր Հոռեկա ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

 

Spread the love