Թուրքիան իր հետախուզության միջոցով փոխանցել է իր տեսակետը Սիրիայի վրա Իսրայելի օդային հարվածների վերաբերյալ. Ֆիդան

Թուրքիան իր հետախուզական ծառայության միջոցով Սիրիայում Իսրայելի իրականացրած ավիահարվածների վերաբերյալ իր տեսակետը փոխանցել է Իսրայելի իշխանություններին, ըստ Reuters-ի՝ չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Ըստ Ֆիդանի՝ Անկարան նաև սերտ կապի մեջ է տարածաշրջանային տերությունների և Միացյալ Նահանգների հետ։

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ սերտ կապի մեջ է ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հետ։

Ֆիդանը հավելել է, որ ինքն այս հարցը հեռախոսազրույցների ժամանակ քննարկել է իր սիրիացի, հորդանանցի և սաուդցի գործընկերների հետ։

«Միևնույն ժամանակ, մենք մեր հետախուզական ծառայության միջոցով իսրայելցիներին փոխանցեցինք այս հարցի վերաբերյալ մեր տեսակետները, որ մենք այստեղ անկայունություն չենք ուզում», – ասել է Ֆիդանը՝ նշելով, որ Սիրիայի նոր կառավարությունը առանց տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու միջոցառումների չի կարողանա կարգավորել հակամարտությունը։

Spread the love